ՊԵԿ-ն անվճար դասընթաց կանի Գյումրիի մաքսատանն աշխատել ցանկացողների համար 5 օգոստոսի 2019 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից Շիրակի մարզում իրականացնելու է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստում: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նախապատրաստական դասընթացն անվճար է: Այն տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում: «Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները: Այն ներառում է ընդհանուր գիտելիքներ մաքսային գործի վերաբերյալ, ինչպես նաև գործնական մաս՝ մաքսային կետ-բաժնում», - ասված է հայտարարության մեջ: Դասընթացին մասնակցել ցանկացողները պետք է մինչև օգոստոսի 15-ը ՊԵԿ Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին (trainingcenter@taxservice.am) ուղարկեն ինքնակենսագրական (CV), անձնագրի և դիպլոմի լուսապատճենները (scan): Լրացուցիչ տեղեկատվության ստանալու համար պետք է զանգահարել 011 801 071 կամ 060 544 988 հեռախոսահամարներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ավտոմաքսատուն կկառուցվի Գյումրիում: ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստում մաքսատան համար հողատարածք է հատկացվել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ մաքսատունը գործելու է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսից: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |