2018-ի համեմատ ՀՀ-ում փայտամթերումը նվազել է 22%-ով 5 օգոստոսի 2019 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական տվյալներով, 2019 թվականի հունվար-հունիսին 2018 թվականի հունվար-հունիսի նկատմամբ ՀՀ-ում փայտամթերումը նվազել է 22%-ով: Ըստ այդ տվյալների, հաշվետու ժամանակահատվածում երկրում անկում է գրանցել նաև անտառաբուծությունը՝ 24%-ով, իսկ անտառաբուծությունում և փայտամթերումների ոլորտում մատուցված ծառայությունները՝ մոտ 15%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներում ամփոփված են բացառապես օրինական անտառհատումների արդյունքում իրականացված փայտամթերման ծավալները: Փորձագիտական գնահատականներով` Հայաստանում ամեն տարի անօրինական ճանապարհով 0.5-1 մլն խմ փայտ է հատվում, ինչը տարեկան մոտ $40 մլն-ի եկամուտ է բերում: Ավելի վաղ Իջևանում մի խումբ մարդիկ միջպետական ճանապարհ էին փակել Կառավարությունից պահանջելով ապօրինի անտառհատումներ թույլ տալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին ասել էր, որ Տավուշում անտառահատումներով զբաղված է ոչ թե ամբողջ տարածաշրջանը, այլ մարդկանց մի նեղ շրջանակ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |