ԴԱՀԿ-ն կաշխատի նաև հանգստյան օրերին

ԴԱՀԿ-ն կաշխատի նաև հանգստյան օրերին

PanARMENIAN.Net - Հարկադիր կատարման ծառայությունը կաշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին, այս մասին հայտնել է ԴԱՀԿ լրատվական ծառայությունը:

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում օգոստոսի 3-ից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 09:00-18:00-ն, կիրականացվի հերթապահություն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի աշխատանքներին օժանդակելու նպատակով:

Արդյունքում պարտապանների կողմից պարտավորությունների կատարման (վճարման) դեպքում արագ կվերացվեն Ծառայության կողմից կիրառված արգելանքները՝ տրանսպորտային միջոցների վերաբերյալ գործարքներն իրականացնելու համար:

Հերթապահ հարկադիր կատարողի հետ կապ հաստատելու համար պետք է զանգահարեկ (010) 34-19-74 և (060)57-04-21 հեռախոսահամարներին կամ նամակ ուղարկել hertapah@harkadir.am էլեկտրոնային փոստի հասցեով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---