Ղրղզստանի նախկին նախագահին չի հաջողվել ձերբակալել. Նա զինված դիմադրության է դիմել

Ղրղզստանի նախկին նախագահին չի հաջողվել  ձերբակալել. Նա զինված դիմադրության է դիմել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին Ղրղզստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին ձերբակալելու գործողությունը: Նրան կասկածում են կոռուպցիայի մեջ և զրկել են անձեռնմխելիությունից: Սակայն, նախկին նախագահի կողմնակիցները Կոյ Տաշ գյուղում դիմադրություն են ցույց տվել, որի հետևանքով հատուկ նշանակության ջոկատի 1 զինծառայող զոհվել է, 52 մարդ վիրավորվել: Նախկին նախագահին ձերբակալել չի հաջողվել:

Նախկին նախագահ Ատամբաևը խոստովանել է, որ անձամբ է կրակել գրոհողների վրա: Այդ մասին նա օգոստոսի 8-ին ասել է լրագրողներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Իմ կողմնակիցները զենք չունեին, ես անձամբ եմ կրակել հարձակման ժամանակ»,-ասել է նա: Սակայն, Ատամբաևը հավաստիացրել է, որ «ջանում էր մարդկանց վրա չկրակել»: Ըստ նրա, նա պատրաստ է աջակցել «Ալֆա» ջոկատի մարտիկների ազատմանը, որոնց իր կողմնակիցները պահում են նախկին նախագահի տանը:

Ղրղզստանի նախագահ Սոորնբայ Ժենեբեկովը հայտարարել է, որ Ատամբաևը խախտել է սահմանադրությունը՝ զինված դիմադրություն ցույց տալով ուժայիններին: Նախկին նախագահը հայտարարել է, որ մտադիր է իր կողմնակիցներին հանրահավաքի դուրս բերել Բիշքեկում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---