Համալիրի տարածքում Դեմիրճյանի արձանը կտեղադրվի

Համալիրի տարածքում Դեմիրճյանի արձանը կտեղադրվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մոտ 3.3 մլն դրամ կհատկացնի հայ քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրման համար:

Նախատեսվում է արձանը տեղադրել Դեմիրճյանի անունը կրող մարզահամերգային համալիրի տարածքում:

Գումարը նախագծային աշխատանքների իրականացման նպատակով կհատկացվի Երևան համայնքին:

Տարիներ առաջ պետությունը մտադիր էր տեղադրել Դեմիրճյանի արձանը Մաշտոցի պողոտայում, սակայն նախագիծն այդպես էլ ընթացք չէր ստացել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---