Քաղաքապետարանն աղբաման լվացող մեքենաներ, մետաղական աղբարկղեր, փոշեկուլ-մեքենաներ կգնի 8 օգոստոսի 2019 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանին օգոստոսի 9-ին արտահերթ նիստում կքննարկի աղբահանության և սանիտարական մաքրման համար լրացուցիչ 1.7 մլրդ դրամ հատկացնելու նախագիծը։ Նշվում է, որ ավելացումն իրականացվելու է մի շարք ծառայությունների նվազեցման հաշվին. մասնավորապես՝ նախադպրոցական հաստատությունների՝ մանկապարտեզների հիմնանորոգման և վերանորոգման համար նախատեսված գումարը՝ 91 մլն դրամով: Քաղաքապետարանը գումարն ուղղելու է տրանսպորտային սարքավորումների ձեռք բերմանը՝ 1.5 մլրդ դրամ, հնամաշ, այրված կամ ջարդված աղբամանները փոխարինելուն՝ 155 մլն դրամ։ Նախատեսվում է գնել 5 փոշեկուլ ավտոմեքենա, որոնք կմաքրեն մայթերն ու գազոնները, 11 ձնամաքրող մեծ մեքենա, 10 փոքր ձնամաքրող մեքենա, որոնք կմտնեն բակեր, 22 ձնամաքրող տրակտոր՝ մայթերի մաքրման համար, 10 փոքր աղբահավաք մեքենա, 3 միավոր աղբաման լվացող մեքենա, որ աղբամանները քլորաջրով լվացվեն, ախտահանվեն և 1000 մետաղական աղբարկղ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |