Կարեն Դեմիրճյանի փողոցում երթևեկությունը միակողմանի կդառնա

Կարեն Դեմիրճյանի փողոցում երթևեկությունը միակողմանի կդառնա

PanARMENIAN.Net - 2019 թվականի օգոստոսի 10-ից Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի փողոցում (Բուզանդի փողոցի շարունակություն), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Նշված փողոցում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ:

Երթևեկության կազմակերպման փոփոխությունն իրականակցվում է տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---