Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել. Նոր գները կգործեն օգոստոսի 12-ից10 օգոստոսի 2019 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Oգոստոսի 12-ից, ԵՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը ստորագրել է հրամանը օգոստոսի 1-ին: Միաժամանակ գների բարձրացման հետևանքները մեղմելու համար սահմանվել են լրացուցիչ արտոնություններ` մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների, դպրոցականների, կենսաթոշակառուների, փախստականների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար,հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնիը: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մշակում է նաև այլ արտոնություններ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի: Օգոստոսի 12-ից սահմանված սակագները հետևյալն են՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան մուտքի տոմսի գներ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1500 ՀՀ դրամ Օտարերկրյա քաղաքացիներ՝ 1500 ՀՀ դրամ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 250 ՀՀ դրամ Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 125 ՀՀ դրամ Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ Էքսկուրսիա հայերեն լեզվով՝ 2000 ՀՀ դրամ Էքսկուրսիա օտար լեզվով՝ 4000 ՀՀ դրամ Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան. Մուտքի տոմսի գներ.Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1300 ՀՀ դրամ Օտարերկրյա քաղաքացիներ՝ 1300 ՀՀ դրամ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150 ՀՀ դրամ Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 75 ՀՀ դրամ Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ Էքսկուրսիա հայերեն լեզվով՝ 2000 ՀՀ դրամ Էքսկուրսիա օտար լեզվով՝ 4000 ՀՀ դրամ Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան Մուտքի տոմսի գներ. ՀՀքաղաքացիներ` 1000 ՀՀ դրամ Օտարերկրյա քաղաքացիներ ՝ 1000 ՀՀ դրամ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 125 ՀՀ դրամ Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 60 ՀՀ դրամ Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ Էքսկուրսիա հայերեն լեզվով ՝ 1500 ՀՀ դրամ Էքսկուրսիա օտար լեզվով՝ 2500 ՀՀ դրամ Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից |