Թրամփը «հիանալի» նամակ է ստացել Կիմ Չեն Ինից![]() 10 օգոստոսի 2019 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հիանալի» նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինից: Նա նշել է, որ հանդիպում է ակնկալում նրա հետ: «Ես երեկ հիանալի նամակ եմ ստացել Կիմ Չեն Ինից, շատ դրական նամակ: Կարծոմ եմ, մենք կրկին կհանդիպենք: Կիմ Չեն Ինը 3 հիանալի էջ է գրել»,-ասել է Թրամփը, գրում է «Կոմերսանտը» AFP-ի վրա հղումով: Նա հավելել է, որ նամակը «շատ անձնական է»: «Կիմ Չեն Ինին չեն ուրախացնում հրթիռների գործարկումները, դրանք փոքր փորձարկումներ էին, նա գրել է այդ մասին, ինչպես նաև այն մասին, որ մեծ ապագա է կանխատեսում Հյուսիսային Կորեայի համար«,-ասել է Թրամփը: Վերջին 2 շաբաթում Հյուսիսային Կորեան 4 անգամ բալիստիկ հրթիռներ է արձակել՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին, 2-ին և 6-ին: Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որն այցելել Հյուսիսային Կորեա: Գագաթնաժողովը հաջողվել է կազմակերպել 24 ժամում՝ Թրամփը Կիմ Չեն Ինին հանդիպելու ցանկության մասին հայտնել էր Twitter-ով: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին աշխատանքային խումբ ստեղծել փակուղուց դուրս գալու համար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |