Հարավային Կորեան հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կրկին հրթիռներ է արձակել

Հարավային Կորեան հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կրկին հրթիռներ է արձակել

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան վերջին 2 շաբաթում 5 անգամ հրթիռներ է արձակել: Փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ է արձակվել օգոստոսի 10-ին Համհին քաղաքի մոտ: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահի աշխատասենյակը:

Հրթիռները, 400 կմ անցնելով 48 կմ բարձրության վրա, ընկել են Ճապոնական ծովը, իր հերթին հայտնել է Հարավային Կորեայի Շատբերի պետերի կոմիտեն:

Սեուլում հրթիռային գործարկումները կապում են այս պահին ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ ընթացող զորավարժությունների հետ, գրում է Deutsche Welle-ն:

ՄԱԿ ԱԽ բանաձևերն արգելում են Հյուսիսային Կորեային բալիստիկ հրթիռների փորձարկումները:

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի» նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինից: Նա նշել է, որ հանդիպում է ակնկալում նրա հետ:

Մինչ այս Հյուսիսային Կորեան 4 անգամ բալիստիկ հրթիռներ է արձակել՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին, 2-ին և 6-ին: Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որն այցելել Հյուսիսային Կորեա: Գագաթնաժողովը հաջողվել է կազմակերպել 24 ժամում՝ Թրամփը Կիմ Չեն Ինին հանդիպելու ցանկության մասին հայտնել էր Twitter-ով: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին աշխատանքային խումբ ստեղծել փակուղուց դուրս գալու համար:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---