ԱՄՆ մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. 5 երեխա զոհվել է12 օգոստոսի 2019 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին հրդեհ է բռնկվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Էրի շրջանի մասնավոր մանկապարտեզում՝ 5 երեխա զոհվել է, ևս 4-ը տուժել: Այդ մասին հայտնել է շրջանի հրշեջ ծառայության պետ Գայ Սանթոունը: Ըստ նրա, հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 1-ից հետո երկհարկանի բնակելի տանը, որի սեփականատերը հետևում էր երեխաներին, երբ ծնողներին հարկավոր էր լինում բացակայել տնից: Շենքում 8 մարդ է եղել, այդ թվում տան տիրուհին: Մահացած երեխաները 8 ամսականից մինչև 8 տարեկան էին: Նրանցից 4-ը բարեկամներ էին, 5-րդը տան տիրուհու երեխան էր, գրում է ՏԱՍՍ-ը: Բացի այդ, տռուժել է նաև հարևանը, որը փորձել է մտնել այրվող տուն և փրկել երեխաներին, ինչպես նաև հաստատության սեփականատերը: Ըստ հրշեջ ծառայության պետի, բռնկման պատճառները պարզվում են: Հրդեհի վայրի նախնական զննությունը ցույց է տել, որ երկհարկանի տանը ծխի ընդամենը 1 դետեկտոր է տեղադրված եղել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |