Այժմ Բրայզան հայտարարում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հինախնդրի լուծումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա»,- հայտնել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ից համանախագահ Մեթյու Բրայզան BBC-ին տված հարցազրույցում



«Մենք կարծում ենք, որ պետք է սկսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից, իսկ այնուհետեւ միացնել նաեւ մյուս` լրացուցիչ սկզբունքները, որպեսզի բանակցությունները հանգեն փոխզիջման եւ շրջանակային համաձայնության: Դա նշանակում է, որ մենք բոլորս պետք է ասենք` իրավաբանական տեսակետից եւ միջազգային օրենքների համաձայն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է կազմում: Բայց, ի վերջո, բանակցությունները համաձայնության բերելու համար Հայաստանը նույնպես պետք է համաձայնի դրա հետ: Եւ մենք գիտենք, որ Հայաստանն այլ մոտեցում ունի, եւ պետք է շատ ստեղծագործական եւ կառուցողական մոտեցումներ օգտագործենք, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը կարողանան լեզու գտնել»,- ասել է Բրայզան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---