Հոնկոնգում ցուցարարները կոչ են արել բոյկոտել Disney-ի «Մուլան» ֆիլմը![]() 17 օգոստոսի 2019 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Disney-ի «Մուլան» ֆիլմի գլխավոր դերակատար դերասանուհի Լյու Իֆեյը հավանություն է տվել ոստիկանության գործողություններին, որին ցուցարարները մեղադրում են ուժի կիրառման մեջ: «Ես սատարում եմ Հոնկոնգի ոստիկանությանը: Կարող եք հարձակվել ինձ վրա: Ինչ խայտառակություն Հոնկոնգի համար»,-գրել է Իֆեյը չինական Weibo սոցցանցում: Իսկ գրառմանը Իֆեյը կցել է կառավարամետ ռեսուրս «Ժեմին ժիբաոյի» նյութը, գրում է Bird in Flight-ը СNN-ի վրա հղումով: Դրանից հետո թվիթերում հայտնվեց #BoycottMulan հաշթագը: Սոցցանցի օգտատերերը մեղադրում են դերասանուհուն ոստիկանության դաժանությանը հավանություն տալու մեջ և հիշեցնում են, որ Իֆեյն ԱՄՆ քաղաքացի է: Մինչդեռ Weibo-ում մարդիկ սատարեցին Լյուին. Նրա գրառումը ավելի քան 70 հազար հավանում է ստացել: Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում շարունակվում են արդեն 2 ամիս, որոնց համար առիթ հանդիսացան իշխանությունների կողմից դեռևս փետրվարին ընդունված ուղղումները արտահանձնման մասին օրենքում, որով թույլատրվում է արտահանձնել հանցագործներին Չինաստանին: Շատերի կարծիքով, այդ օրենքը կարող է օգտագործվել այլախոհների դեմ պայքարում: Ավելի վաղ Պեկինն իր աջակցությունն է հայտնել Հոնկոնգի իշխանություններին ցուցարարների դեմ պայքարում, իսկ վերջիններս հայտարարել են, որ վճռական են լինելու: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |