Վրաստանն ու ԱՄՆ-ն ռազմական ոլորտում գործակցության պայմանագիր կկնքեն![]() 17 օգոստոսի 2019 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Վրաստանն ու ԱՄՆ-ն պայմանագիր կկնքեն ռազմական ոլորտում գործակցության մասին 3-ամյա ժամկետով: Այդ մասին հայտարարե է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ԱՄՆ նոր ռազմական կցորդ Ստեֆանի Բեգլիի հետ հանդիպումից հետո: «Մի քանի օրից մենք եռամյա համագործակցության մասին պայմանագիր կնքելու հնարավորություն կունենանք: Առաջիկա տարիներին մենք գնդապետ Ստեֆանի Բեգլիի և Վրաստանում նրա թիմի հետ սկզբունքայնորեն կշարունակենք այն հաջող քաղաքականությունը, որ իրականցնում ենք ԱՄՆ ՊՆ-ի հետ միասին, ինչը նպաստում է մեր պաշտպանական կարողությունների ամրապնցմանը»,-ասել է Իզորիան, հայտնում է ՏԱՍՍ-ը: Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել: 2018-ի գարնանը սկսվել է Վրաստանի պաշտպանության պատրաստականության ծրագրի իրագործումը, որի շրջանակում 2018-2020թթ. Վրաստանի 9 գումարտակ ուսուցում կստանա ԱՄՆ օգնությամբ: Առաջին այդպիսի գումարտակը նախապատրաստվել է 2018-ի հուլիսին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |