ՀՀ հավաքականը 2 արծաթ է նվաճել ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում![]() 19 օգոստոսի 2019 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Տալինում ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 2 արծաթե մեդալ է նվաճել։ Արծաթե մեդալակիր է դարձել 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը։ Եզրափակչում հայ ըմբիշը 3։6 հաշվով զիջեց Վրաստանի ներակայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեորգի Շոթաձեին։ Մինչ եզրափակիչը Շանթը անցկացրել էր 4 գոտեմարտ, հաղթելով Էստոնիայի, Թունիսի, Մոլդովայի և Թուրքիայի ներկայացուցիչներին։ 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնության եզրափակչում 2։7 հաշվով պարտվել է Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին՝ նվաճելով արծաթե մեդալ։ Մինչ եզրափակիչը Հովհաննիսյանը անցկացրել էր 4 գոտեմրատ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Սահակի համար սա առաջին տարին էր երիտասարդների տարիքային խմբում, նա այս տարվա երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |