Պատգամավոր. Ամուլսարի փորձաքննությունում խնդրահարույց կետեր կան19 օգոստոսի 2019 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում հանքի շահագործումը թույլատրելի չէ։ «Ամուլսարի գործով «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության եզրակացությունը կարդացել եմ և գտնում եմ, որ շատ խնդրահարույց կլինի այդ եզրակացության պայմաններում հանքի շահագործումը թույլ տալ»,- ասել է Կարապետյանը, հայտնում է Panorama.am-ը։ Դիտարկմանը, թե եզրակացության հետ կապված խնդիրնե՞ր է տեսնում, պատգամավորն արձագանքել է. «Միանշանակ, կան բազմաթիվ խնդիրներ, պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչ ռիսկեր կան, ինչպես կարելի է դրանից խուսափել»։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |