ՀՅԴ ԳՄ-ն Ամուլսարի հարցում լրացուցիչ քննարկումներ ու հանրաքվե է առաջարկում21 օգոստոսի 2019 - 12:03 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հայտարարություն է տարածել Ամուլսարի շահագործման վերաբերյալ՝ նշելով, որ այդ հարցի շուրջ վերջին օրերին ծավալվող հանրային լարվածության պատճառը գործող իշխանությունների հակասական հայտարարություններն են, չկշռադատված գործողությունները, ինչպես նաև խնդրի շուրջ հասարակության լայն շրջանակներում ձևավորված մեծ սպասումներին համարժեք քայլերի բացակայությունը։ «Առաջնահերթություն համարելով ազգային և պետական շահը, հանրային համերաշխությունը, բնական պաշարների անվտանգ շահագործումը, շրջակա միջավայրի կենսաբազմազանության պահպանումն ու երկրի կայուն զարգացումը՝ -ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խիստ մտահոգիչ է համարում այն իրողությունը, որ հրապարակված եզրակացությունները բավարար համոզում և վստահություն չեն ներշնչում ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական շրջանակներում։ -Իշխանություններին կոչ ենք անում հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում։ Կարևորելով խնդրի հանրային հնչեղությունը, երկրի սոցիալ-տնտեսական և բնապահպանական հեռանկարի վրա վերջինիս հնարավոր լրջագույն ազդեցությունն ու ռիսկերը, նպատակահարմար ենք գտնում՝ -հանրային և մասնագիտական լրացուցիչ քննարկումների արդյունքում հասնել համոզիչ լուծումների, -վերականգնել առողջ երկխոսությունը մասնագիտական փորձագիտական շրջանակների հետ, -հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման»,-ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ: Օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը:Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։ Եզրակացության մեջ ասվում է, որ Ամուլսարի հանքը չի ազդի Ջերմուկի ջրերի և Սևանի վրա: Միևնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիան Արմենիայի» կողմից ներկայացված մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, սակայն առաջարկել է լրացուցիչ միջոցներ, և շեշտել, որ եթե այդ միջոցառումներն իրականացվեն բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |