Փաշինյանը հանձնարարել է ճշտել Ամուլսարի համար նոր ՇՄԱԳ-ի կարիքը

Փաշինյանը հանձնարարել է ճշտել Ամուլսարի համար նոր ՇՄԱԳ-ի կարիքը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Ամուլսարի շահագործման թեմային, հայտնել է, որ «Էլարդի» եզրակացությունը կուղարկվի Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու նոր ՇՄԱԳԻ-ի կարիք կա արդյոք:

«Կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն:հետևյալ հանձնարարությամբ. պարզել արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»,-ասվում է գրառման մեջ:

Վարչապետը ևս մեկ գրառում էր արել այս թեմայով. «Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը: Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները: Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---