1․303 մլրդ դրամ՝ Երևանի լուսավորությանը22 օգոստոսի 2019 - 11:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության օգոստոսի 22-ի նիստում որոշվել է պետական բյուջեից 1․303 մլրդ դրամ հատկացնել Երևանի քաղաքային լուսավորության ծրագրին, որն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ծրագրի շինարարական աշխատանքների համար հունվարի 11-ին կնքել է $6 մլն արժողությամբ պայմանագիր։ Սակայն շինարարական աշխատանքների դիմաց վճարային պարտավորությունները ժամանակին կատարելու համար անհրաժեշտ է ներգրավել հավելյալ միջոցներ։ Կառավարությունը նախատեսում է հատկացվող գումարը տրամադրել Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի միջոցներից։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ այդ ծրագրի շրջանակում դեռևս ընթանում է շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային գործընթաց, որը կպահանջի տևական ժամանակ։ Այդ իսկ պատճառով այդ գումարը՝ որպես ազատ մնացորդ, կուղղվի Երևանի քաղաքային լուսավորության ծրագրին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |