1.173 մլրդ դրամ՝ փրկարար ծառայության շենքերի հիմնանորոգմանը22 օգոստոսի 2019 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը 1․173 մլրդ դրամ կհատկացնի Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Փրկարար ծառայության շենքերի հիմնանորոգման, Մարտունու և Գավառի փրկարար ծառայության շենքերի և կցակառույց կայանատեղերի կառուցմանը։ Փրկարար ծառայության շենքային պայմանների առկա վիճակը լուրջ խոչընդոտներ է ստեղծում ծառայության գործունեության համար, ստորաբաժանումների գերակշռող մասը կառուցվել է նախորդ դարի 50-60-ական թվականներին և առ այսօր կապիտալ նորոգումների գրեթե չի ենթարկվել: Նշվում է, որ այդ շենքերը գտնվում են ֆիզիկապես և բարոյապես մաշված, մասամբ վթարային վիճակում: Առկա շենքային պայմանները հնարավորություն չեն ընձեռնում անհրաժեշտ մակարդակով ապահովել անձնակազմի ուսուցման պրոցեսը, ապահովել նվազագույն կոմունալ-կենցաղային պայմաններ, ստորաբաժանումներին ամրացված հրշեջ-փրկարարական տեխնիկան պահպանվում է բացօթյա` փակ ավտոկայանատեղերի անբավարարության պատճառով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |