ՀՀ-ում սնդիկի հավելիչներով արտադրանքը փուլերով դուրս կբերվի շրջանառությունից23 օգոստոսի 2019 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքը (լամպեր, ջերմաչափեր և այլն) դուրս կբերվի շրջանառությունից: Նմանատիպ արտադրանքը շրջանառությունից փուլային դուրս բերման և հետագայում դրա օգտագործումն արգելելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ներքո իրականացվում է դրամաշնորհային ծրագիր։ Նախատեսված գործողությունների շրջանակներում կմշակվեն անհրաժեշտ իրավական հիմքերը, կանցկացվեն սնդիկի վնասակար ազդեցության վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման միջոցառումներ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Մեկնարկած աշխատանքների համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրս բերմանն աջակցելու համար» ծրագրի ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |