Թուրքիան միջազգային հանրությանը «Հայկական հարցի» հետ կծանոթացնի 9 լեզուներով

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարությունը հրապարակել է «Թուրքիա 2008» ժողովածուն, որում նորկայացված են երկրի ներքին քաղաքականությանը, մասնավորապես Քրդական աշխատավորական կուսակցությանն (ՔԱԿ) ու «Հայկական հարցին» առնչվող հարցեր: Ժողովածուն նախատեսված է արտասահմանում տարածելու համար եւ հրատարակվել է 9 լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, արաբերեն, ճապոներեն, իսպաներեն եւ չինարեն: Ենթադրվում է նաեւ ժողովածուի թարգմանումը պորտուգալերեն:



Ինչպես հաղորդում է ստամբուլյան «Normarmara» թերթը, 1915թ. դեպքերը ժողովածուի մեջ մեծ տեղ են զբաղեցնում եւ լուսաբանվում են պատմական տեսակետից: Թերթը նշում է, որ նման մի ժողովածու 2001թ. Գերմանիայում ճանաչվել էր այդ կարգի հրատարակություններից լավագույնը: Թուրքիայի կառավարությունը, գնահատելով այդ փաստը, որոշել է այս տարի ընդլայնել հրատարակության տարածման աշխարհագրությունը: Հրատարակության ընդհանուր տպաքանակը կազմում է 38 հազար նմուշ, ի հավելումն գրքերին կհրատարակվեն 4500 ձայնասկավառակներ: Հավաքածուն հիմնականում տարածվելու է դիվանագետների, գիտնականների եւ մշակութային գործիչների շրջանում եւ պիտի օժանդակի Թուրքիայի ճանաչմանը ողջ աշխարհում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---