Իրաքը պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ ՔԱԿ-ի դեմ պայքարում15 հոկտեմբերի 2008 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Իրաքը պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայում Իրաքի դեսպան Սաբահ Ումրանը: Նրա խոսքերով, Իրաքում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Մուրադ Օզչելիկը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքում ՔԱԿ-ի գրոհայինների դեմ պայքարի վերաբերյալ: Ումրանը հավելել է նաեւ, որ Իրաքի կառավարությունը պատրաստ է Թուրքիայի հետ մինչեւ վերջ գնալ այդ հարցում, հաղորդում է Xinhua գործակալությունը: ՔԱԿ-ը պայքար է մղում կանոնավոր թուրքական բանակի դեմ 1984թ. ի վեր: Մարտական գործողությունների ընթացքում երկու կողմերից զոհվել է արդեն շուրջ 30 հազար հոգի: Ներկայումս Անկարան գործողություններ է անցկացնում գրոհայինների դեմ Հյուսիսային Իրաքում, որտեղ գտնվում են քուրդ ապստամբների ռազմակայանները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |