Եվրատեսիլ-2020-ը կանցնի Ռոտերդամում30 օգոստոսի 2019 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Եվրատեսիլ-2020-ը կանցնի Ռոտերդամում: Այդ մասին հայտարարել է միջոցառման կազմակերպչական կոմիտեն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ամստերդամը հրաժարվել է մրցույթի անցկացումից: «Ընտրելով Ռոտերդամը որպես միջոցառման անցկացման վայր՝ մենք ընտրում ենք ոչ միայն առանձնահատուկ պատմություն և անվիճելի առձնահատկություններ ունեցող քաղաք: Մենք ընտրում ենք Ahoy համերգասրահը, որն ըստ մեր գնահատականների, առավել հարմար հարթակ է կազմակերպելու համար 3 հեռուստաշոու ամենաարդիական տեխնոլոգիաների կիրառմամբ, որի ընդհանուր լսարանը կկազմի մոտ 180 մլն մարդ»,-ասել է մրցույթի գործադիր պրոդյուսեր Սիտսե Բաքքերը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Եվրատեսիլի կիսաեզրափակիչները տեղի կունենա 2020-ի մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին: Ավելի վաղ Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեմը բաց նամակով հայտարարել էր, որ հրաժարվում է Եվրատեսիլ-2020-ի անցկացումից: Նիդերլանդներն այդ հեղինակավոր երգի մրցույթն անցկացնելու իրավունքը ստացել էր 2019-ին Թել Ավիվում Դունկան Լոուրենսի հաղթանակի շնորհիվ:Հալսեմը հայտարարել էր, որ համերագյին դահլիճը, որտեղ նախատեսվում էր անցկացնել երգի մրցույթը, նախանշված ժամկետում զբաղված է լինելու: Մրցույթի անցկացման իրավունքի համար պայքարում էին Ռոտերդամը, Հերտոգենբոսը, Արնեմն ու Մաաստրիխտը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |