Զուրաբիշվիլին ներել է ոստիկան Մուկբանյանին սպանողին. Դա սկանդալի պատճառ է դարձել![]() 30 օգոստոսի 2019 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մարիամոբա (Մարիամ Աստվածածնի վերափոխման) տոնի կապակցությամբ, որը նշվել է օգոստոսի 28-ին, ներում է շնորհել 34 կալանավորի: Ներվածների թվում է նաև 2014-ին ոստիկան Թարաշ Մուկբանյանի սպանության համար դատապարտված Ռամազ Դևաձեն, ինչը ընդդիմության և շարքային քաղաքացիների վրդովմունքն է հարուցել, գրում է «Sputnik Գրուզիան»: Սոցցանցերում չի դադարում այդ թեմայի քննարկումը: Ֆրանսիայում գտնվող նախագահը հրաժարվել է մեկնաբանել իր որոշումը՝ ասելով, որ դատապարտյանլներին ներում շնորհելն իր օրինական իրավունքն է: 22-ամյա Մուկբանյանի սպանությունը տեղի է ունեցել 2014-ի դեկտեմբերի 27-ին Բաթումի գիշերային ակումբներից մեկում: Ըստ քննության նյութերի, նրա և Դևաձեի միջև, որն անսթափ վիճակում է եղել, լեզվակռիվ է տեղի ունեցել, որի ժամանակ Դևաձեն կարողացել է խլել ոստիկանից նրա ծառայողական զենքն ու կրակել նրա գլխին: Մուկբանյանը տեղում մահացել է: 2015-ի սեպտեմբերին Դևաձեն դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Մի քանի օր առաջ նա ազատ է արձակվել: Նախագահի որոշումը դատապարտել է նաև խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին: «Ինձ համար այս դեպքը՝ ոստիկանի սպանության համար դատապարտվածի ներումը, որը պատժի նույնիսկ կեսը չի կրել, անընդունելի է»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |