Վրաստանի հիվանդանոցներ է տեղափոխվել ՀՀ 13 քաղաքացի. 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վրաստանի հիվանդանոցներ է տեղափոխվել ՀՀ 13 քաղաքացի. 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով Վրաստանի տարբեր հիվանդանոցներ է տեղափոխվել ՀՀ 13 քաղաքացի:

Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բավարար է, 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Տուժածներից նախնական 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնցից 2-ը մահացել են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---