ԳՈւԱՄ-ի անհաջողությունը կապված է նրա հետ, որ չստացվեց նրա տակ ներկրել տնտեսական հիմքը` կասպիական նավթը15 հոկտեմբերի 2008 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Ներկայումս պարզել, թե ինչում է կայանում Ուկրաինայի շահը ԳՈւԱՄ-ից, ավելի քան խնդրառատ է, եթե ավելի վճռորեն չասենք: Այդ մասին հայտնել է ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Պոգրեբինսկին: Նրա կարծիքով, նախագահ Լեոնիդ Կուչմայի օրոք ամեն կերպ ընդգծվում էր, որ ԳՈւԱՄ-ը գլխավորապես տնտեսական կառույց է, իսկ ավելի ճիշտ` տրանսպորտային միջանցքի քաղաքական ենթակառույց: «Ինչպես հայտնի է, Ուկրաինան 2000թ. չօժանդակեց այդ կազմակերպության շրջանակներում խաղաղարար գումարտակի ստեղծման փորձը` դրանով իսկ արտահայտվելով իր գործառույթների ոլորտի մեջ անվտանգության ապահովման ընդգրկման դեմ: Դա նշանակում էր, որ մեր երկիրը չէր ցանկանում ԳՈւԱՄ-ին հակառուսական ռազմաքաղաքական ուղղվածություն տալ: Նախագահի փոփոխման հետ փոխվեց եւ իրադրությունը. ուկրաինական դիվանագիտությունը սկսեց շատ ավելի մեծ նշանակություն տալ ԳՈւԱՄ-ին` նրան դիտարկելով որպես Կովկասա-Սեւծովյան տարածաշրջանում եւ անգամ Կենտրոնական Ասիայում ռուսական շահերը զսպելու միջոց: Դրա հետ կապված վերակենդանացվեց գործառույթների մեջ անվտանգության հարցերի ներառման թեման (իհարկե, առանց որեւէ ազդեցության): Բայց գործնականում ողջ այդ բուռն գործունեությունը Ուկրաինային որեւէ առավելություններ չբերեց: Դժվար թե Վրաստանի հետ ազատ առեւտրի գոտին կարող է լրացնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը... Իհարկե, ԳՈՒԱՄ-ը շատ առումներով ամերիկյան նախագիծ է: Նրա անհաջողությունը կապված է նրա հետ, որ չստացվեց նրա տակ ներկրել տնտեսական հիմքը` կասպիական նավթը»,- ընդգծել է Պոգրեբինսկին, գրում է Analitika.at.ua-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |