Սոցապ նախարարը ՀՀ գլխավոր դատախազին խնդրել է ուսումնասիրել կոռուպցիայի հնարավոր դեպքերը

Սոցապ նախարարը ՀՀ գլխավոր դատախազին խնդրել է ուսումնասիրել կոռուպցիայի հնարավոր դեպքերը

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու և իրավական գնահատական տալու համար, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

2017-ին Կենտրոն վարչական շրջանում Համալիր սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ստեղծելու համար ՀՀ կառավարության կողմից եղել է համապատասխան հանձնարարական՝ Կենտրոն վարչական շրջանում անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տարածք հատկացնելու վերաբերյալ:

2017-ին ՀՀ կառավարության N 1436-Ա որոշման համաձայն՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենք, N 296 հասցեով 1719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից չկառուցապատված հողամասը 2017 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ 1,240,423,000 ՀՀ դրամ գնահատված ընդհանուր շուկայական արժեքին հավասար գնով օտարվել է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել նախարարությանը:

2019 թ.-ի ապրիլի 25-26-ը Համաշխարհային բանկի ծրագրի իրականացման օժանդակության առաքելության ընթացքում Համաշխարհային բանկի թիմը նպատակահարմար չի համարել Կենտրոն ՀՍԾՏԿ-ն ստեղծել վերոնշյալ տարածքում։ Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել նոր տարածք ձեռք բերելու և վերջինիս հետ փոխանակելու նպատակով: Այդ նպատակով կատարվել է անշարժ գույքի անկախ փորձագիտական կազմակերպության կողմից գնահատում և ստացվել համապատասխան գնահատման հաշվետվություն: Ըստ հաշվետվության՝ անշարժ գույքի արժեքը կազմում է 282,700,000 ՀՀ դրամ, իսկ հողի արժեքը 39,000,000 ՀՀ դրամ: Ընդամենը՝ 321,700,00 ՀՀ դրամ:

Համեմատելով ներկայիս արժեքը 2017-ի նոյեմբերի 7-ի դրությամբ գնահատված ընդհանուր շուկայական արժեքի հետ՝ ակնհայտ է բացահայտ անհամապատասխանություն, որի ուսումնասիրության համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---