Մարտի 1-ի տուժածներին 720 մլն դրամ աջակցություն կհատկացվի

Մարտի 1-ի տուժածներին 720 մլն դրամ աջակցություն կհատկացվի

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում որոշվել է 720 միլիոն դրամ հատկացնել արդարադատության նախարարությանը՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման նպատակով:

Հաստատվել է մարտի 1-2-ը տուժածներին աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝

1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 միլիոն դրամ

2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն դրամ

3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 միլիոն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ սա ոչ թե փոխհատուցում է, այլ աջակցություն: «Հիմա այս որոշումը կայացնում ենք ՍԺ օրենքի հիման վրա, իսկ թեման ամբողջությամբ կփակենք ՄԻԵԴ-ի որոշման հիման վրա», - ասել է նա:

Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, գումարի տրամադրման չափը պայմանավորված է ՀՀ ՀՔԾ-ից ստացված տվյալներով, համաձայն որի 2008-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել է 10, առողջությանը ծանր վնաս է հասցվել 10 և միջին ծանրության վնաս ՝ 54 անձի:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---