ՃՏՊ դեպքում հնարավոր կլինի ԱՊՊԱ-ի չսպասել, եթե տեսախցիկներ կան

ՃՏՊ դեպքում հնարավոր կլինի ԱՊՊԱ-ի չսպասել, եթե տեսախցիկներ կան

PanARMENIAN.Net - Ազգային ժողով նոր նախագիծ է ներկայացվել որով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, եթե մոտակայքում կան տեսանկարահանող սարքեր, որոնք ֆիքսել են վթարը, այլևս պարտադիր չի լինի սպասել ավտոտեսուչներին և ԱՊՊԱ մասնագետներին։

Այս կարգավորումը ներառված է օրենսդրական նոր նախագծում, հայտնում է Shantnews-ը:

Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը բացատրել է, որ եթե վթարի վայրում տեսանկարահանող սարք լինի, ապա իրենց մասնագետները վթարի պահի տեսանյութը կուղարկեն ԱՊՊԱ գործակալություններին, իսկ վարորդները կհեռացնեն մեքենաները՝ ազատելով ճանապարհը և թույլ չտալով խցանում։

Քոչարյանը տեղեկացրել է, որ այդ ամենն ավելի հեշտացնելու համար հնարավոր է ավելանան տեսախցիկները, բայց ոչ թե խախտումներ արձանագրելու, այլ հենց նման դեպքերը ֆիքսելու, անվտանգությունն ապահովելու նպատակով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---