Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ. Մեծ պլաններ ունի10 սեպտեմբերի 2019 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում: «Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք նոր ենք սկսել»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: «Մեր մանկապարտեզներից 6500 ք/մ հետ ենք բերել համայնքին, մենք 2 միլիարդ դրամով մեծացրել ենք բյուջեն, մենք հետ ենք բերում այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները, մեծ կառուցապատում ենք սկսում։ Մենք մեծ պլաններ ունենք։ Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը։ Ինչո՞ւ հրաժարական տամ. որ էլ մանկապարտեզների տարածքները հետ չբերե՞մ», - ասել է Մարությանը։ Մարությանն, անդրադառնալով քաղաքապետարանի առջև «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային, ասել է,որ «Սանիթեք» ընկերությունում աշխատավարձեր չվճարելը պարբերական բնույթ է կրում։ «Ըստ իս, ուղղորդված միջոցառում է»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |