Բալային համակարգը չի տարածվի արտերկրի համարներով մեքենաների վրա10 սեպտեմբերի 2019 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բալային համակարգը, որի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով, չի տարածվելու օտարերկրացիների՝ օտար պետությունների կողմից տրված պետհամարանիշներով երթևեկողների վրա։ Այս մասին ԱԺ-ում հայտնել է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, հայտնում է Shantnews.am-ը։ Պաշտոնյան նշել է, որ այդպիսի մեքենաների վարորդների համար պատասխանատվության այլ միջոցներ են գործում, ընդհուպ մինչև Հայաստան մուտքի արգելք, սակայն բալային համակարգ չի կարող սահմանվել։ Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել ճանապարհային երթևեկության ոլորտը կարգավորող օրենսդրական մեծ փաթեթ։ Օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորներին ներկայացնելիս ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը տեղեկացրել է, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում հայտնվում են նոր հասկացություններ՝ բեռնաուղևորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, հատուկ կցորդ, տրիցիկլ, կվադրիցիկլ, կվադրոցիկլ։ Նախագծով երթևեկության լրացուցիչ պահանջենր են սահմանվում հեծանվորդների ու մոպեդ վարողների համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |