Թուրքիան, դառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, կնպաստի «սառեցված հակամարտությունների» կարգավորմանը

PanARMENIAN.Net - Թուրքիան, դառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, կնպաստի «սառեցված հակամարտությունների» կարգավորմանը: Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլինջը: Նրա խոսքերով, հակամարտությունների կարգավորումը կայունություն կբերի Հարավային Կովկասի տարածաշրջանին: «Թուրքիան այդ պաշտոնում մտադիր է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած չորս բանաձեւերի իրականացմանը եւ օգնել խնդրի խաղաղ հանգուցալուծմանը»,-նշել է թուրք դիվանագետը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:



2009թ. հունվարի 1-ից Թուրքիան կդառնա ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ: Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---