ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է վատնման մեջ11 սեպտեմբերի 2019 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է լիազորությունները չարաշահելու ու գումարներ վատնելու մեջ։ Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net ին ոստիկանության լրատվական ծառայությունից, ըստ իրավապահների տեղեկությունների, Հայրապետյանը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները և խախտելով աշխատանքային օրենսգրքի ու բուհի կանոնադարության պահանջները՝ իր մտերմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ, և լրավարձեր, ինչի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ: Վնասի չափը ճշտվում է, ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում կասկածները ծիծաղելի է որակել։ «Ոստիկանությանը լուրջ դեմքով «օպերատիվ տեղեկություններ» են փոխանցել, որ աշխատակիցներից մեկը (օրինակ, մինչև ուշ գիշեր աշխատող լաբորանտը) 100 հազար դրամի չափով պարգևատրում է ստացել, բայց դա իրենց կարծիքով խախտում է, մյուսը արձակուրդ է գնացել, բայց դա կրկին իրենց կարծիքով արգելվում էր, և այս մակարդակի 4-5 դեպք: Պատկերացնո՞ւմ եք մանրության աստիճանը: Հետո այս ամենը խուճապահար հանձնել են մամուլին, միայն թե այս փուլում բացասական լուրեր շրջանառվեն, քանի դեռ չի բացահայտվել թեմայի ամբողջ ցնորքը: Սա է իրենց բացահայտած «ֆինանսական խախտումները». երիցս ապացուցում են հանրությանը, թե ինչ աստիճանի արդար ենք աշխատել» , - գրել է նա: Հայրապետյանը ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել 2018-ի դեկտեմբերին, պաշտոնավարել է մինչև 2019-ի օգոստոս։ Այդ ընթացքում իր ու դասախոսների մի խմբի միջև լաորւմ է ծագել։ Հայրապետյանին նաև մեղադրեցին դոկտորական ատենախոսության մեջ արտագրություններ անելու մեջ, ինքը Հայրապետյանը եմղադրանքները ծիծաղելի անվանեց։ Օգոստոսի 22-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց Հայրապետյանի հրաժարականի մասին՝ նշելով, որ վերջինս մասամբ ընդունել է ատենախոսության վերաբերյալ խնդիրները։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |