Նախարար․ Սևանից հավելյալ ջրառի կարիք չկա

Նախարար․ Սևանից հավելյալ ջրառի կարիք չկա

PanARMENIAN.Net - Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք 2019-ին չի լինի։

Այս մասին, սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա նշել է, որ խնայվել է շուրջ 30 մլն խմ ջուր։ Դրա շնորհիվ ջրի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով։

2018-ի ու 2019-ի ամռանը Սևանում ջրիմուռների ծաղկումը կտրոկ գերազանցել էր անցած տարիներին ֆիքսված նորմերը, ինչը լճի էկոհամակարգը վտանգելու վերաբերյալ ռիսկերի մասին ահազանգեների տեղ տվեց։ Ի թիվս այլ պայմանների, նշվում էր լճի հայելու մակերեսին չհամապատասխանող ջրառը, կոյուղաջրերի թափվելը Սևան։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---