Քրիստոնյաները փախչում են Իրաքից, իրաքյան իշխանությունները մեղադրում են Ալ-Կաիդային

PanARMENIAN.Net - Իրաքի ներգաղթի եւ տեղափոխված անձանց նախարարությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն մոտ 1424 քրիստոնեական ընտանիք լքել է Բաղդադից հյուսիս ընկած Նինվե գաղութի Մոսուլ քաղաքը, որտեղ վերջին շաբաթների ընթացքում սպանվել է քաղաքի 14 քրիստոնյա բնակիչ: Նինվեի նահանգապետի տեղակալ Հարսո Գորանի խոսքերով, նման ընտանիքների քանակը շարունակում է աճել եւ ներկայումս արդեն հասել է 2000-ի:



Իրաքի իշխանությունները պնդում են, որ այդ հակաքրիստոնեական գործողությունների հետեւում կանգնած է Ալ-Կաիդա ահաբեկչական խմբավորումը:



Իրաքի փոխվարչապետ Ռաֆի ալ-Իսավին Մոսուլի քրիստոնեական համայնքի հետ նախորդ օրն ունեցած հանդիպման ժամանակ հայտնել է, որ երկրի կառավարությունը տնօրինում է տվյալներ, որոնք ապացուցում են, որ քաղաքի քրիստոնեական բնակչության հանդեպ բռնության հետեւում կանգնած է Ալ-Կաիդան: Նա նաեւ քաղաքը լքած ընտանիքներին կոչ է արել վերադառնալ իրենց տները, հաղորդում է CNN-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---