Turkish Daily News. Հայաստանը Թուրքիայի համար միակ այլընտրանքն է

PanARMENIAN.Net - «Կովկասի վերջին իրադարձությունները վնաս են հասցնելու Թուրքիային եւ Անկարայի քաղաքականությանը տարածաշրջանում ու Կենտրոնական Ասիայում: Տնտեսական խնդիրների հետ մեկտեղ Թուրքիայի քաղաքական ուղղվածությունը, որը մեծ դժվարությամբ մշակվել եւ իրագործվել է վերջին տասնամյակի ընթացքում, այժմ գտնվում է ձախողման եզրին: Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ Թուրքիայի կապը թուլանում է, եւ հավանական է, որ անվտանգության գոտի ստեղծելու Անկարայի մտադրությունը ձախողվի»,- ասվում է թուրքական Turkish Daily News թերթի վերլուծաբան Միտատ Չելիկպալայի «Կովկաս` գլոբալ գերիշխանության պատերազմի նոր գոտի» հոդվածում: Հրապարակման համաձայն` Վրաստանի դիրքորոշումը մեծ վնաս է հասցնում Թուրքիային, ինչն իր հերթին Անկարային ընտրության առջեւ է կանգնեցնում:



«Թուրք-իրանական հարաբերությունների մեջ փոփոխությունների ներկրման հնարավորությունը բավական սահմանափակ է ԱՄՆ-ի պատճառով: Միակ այլընտրանքը, որը մնում է, Հայաստանն է: Այդ հարցում կարելի է Երեւանի հետ գաղտնի բանակցությունների արագացում ակնկալել` Երեւանի եւ Բաքվի միջեւ առաջընթացի եւ խնդիրների հաղթահարման նկատառումով»,- նկատում է վերլուծաբանը եւ ավելացնում, որ այդ գործընթացին կարող է խանգարել հայկական Սփյուռքը եւ հայ-ռուսական հարաբերությունները:



«Թուրքիային անհրաժեշտ է գտնել իր տեղը այն բանակցությունների գործընթացում, որոնք ընթանում են Վրաստանում եւ Կովկասում առկա իրադրության շուրջ»,- գտնում է Միտատ Չելիկպալան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---