ԱՄՆ Կոնգրեսը հնարավոր է համարում Թրամփի իմպիչմենտը

ԱՄՆ Կոնգրեսը հնարավոր է համարում Թրամփի իմպիչմենտը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը հնարավոր է համարում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտը, եթե ապացուցվի, որ նրա կողմից ճնշում է եղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդեպ: Այդ մասին CNN-ին հայտնել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզման կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը, որի մեկնաբանությունը հրապարակվել է հեռուստաընկերության Twitter-ում:

«Եթե նախագահն ըստ էության մերժում է ռազմական օգնության խնդրանքը և փորձում է ահաբեկել օտարերկրյա առաջնորդին, իր ընդդիմախոսին նախագահական ընտրարշավի ժամանակ վնասելու համար, ապա իմպիչմենտը կարող է միակ միջոցը լինել»,-կարծում է Շիֆը, գրում է Lenta.ru-ն:

Սեպտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ոմն օտարերկրացի առաջնորդի հետ հանդիպմանն իբր «խոստում է տվել», որի պատճառով հետախուզական ծառայությունները ստիպված են եղել պաշտոնական բողոք ներկայացնել և զեկուցել այդ մասին Կոնգրեսին: Թրամփը մերժել է բոլոր մեղադրանքները՝ դրանք ֆեյք նորություն համարելով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---