Փաշինյան. Այս պահին Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ հիմք չունենք23 սեպտեմբերի 2019 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Ամուլսարի հարցում ամենամեծ դժբախտությունն այն է, որ բոլորն ունեն իրենց տեսակետն անկախ ամեն ինչից: Մի մասն ասում է՝ Ամուլսարը սար է. աշխարհը կքանդվի, պիտի մնա սար, մյուսը մասն ասում է՝ Ամուլսարը պետք է շահագործվի: Այս մասին Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Ամուլսարի շահագործման մասին հարցին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով՝ Ամուլսարի հարցում հայ և միջազգային հանրության հետ պետք է լինեն ազնիվ և մինչև վերջ գնան ճշմարտության հետևից: «Ես պետք է դե յուրե և դե ֆակտո ստանամ այդ հարցի պատասխանը՝ դա էկոլոգիական աղետ է, թե ոչ: Պարզ չէ: Թեղուտի օրինակը բերեմ: Երբ արձակուրդում էի, մտածում էի ընդհատեմ, վերադառնամ….վերադարձա. կառավարության անդամներն էին մտել իմ սենյակ, ասում էին՝ հենց հիմա Թեղուտը փակի, հազարավոր զոհեր… պարզվեց ճիշտ չէին ասում: Պետք է ազնիվ լինենք: Սա շատ կարևոր տնտեսական, էկոլոգիական հարց է»,- ասել է Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը երբեք հանքը բացել-չբացելու խնդիր չի դրել: «Միշտ ասել եմ. գնալու եմ ճշմարտության հետևից: Լիդիանի ներկայացուցիչներին ասել եմ՝ եթե պարզվի, որ իրոք էն ստանդարտներով, որոնք ասում են, հնարավոր է հանքը շահագործել, իրենց կաջակցեմ, եթե ոչ՝ բացառված է»,- նշել է Փաշինյանը: Փաշինյանը նաև նշել է, որ այս պահին կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու դե յուրե որևէ հիմք չունի: «Կես ժամից կարող է պարզվել, որ այդ հիմքը ի հայտ է եկել. ոչ մի զգացմունք ու շահ չունենք, կփակենք: Մենակ այն բանի պատճառով, որ կառավարության վրա ճնշում են գործադրում, մենք չենք պատրաստվում հանքը փակել: Շատերն էլ ասում են` կառավարությունը հանքի շահագործումը վաղուց են թույլ տվել: Եթե ունենք արգելելու հիմք ու պատճառ, պիտի արգելենք, եթե չունենք, ինչի՞ հիման վրա ենք արգելում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Նա հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |