«Շառլի հայացքը». Փարիզում Ազնավուրի ընկերների համար ցուցադրել են նրա կինոօրագիրը25 սեպտեմբերի 2019 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Փարիզում տեղի է ունեցել «Շառլի հայացքը» ֆիլմի նախացուցադրությունը: Ֆիլմը, որը նվիրված է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին, ստեղծվել է այն սյուժեների հիման վրո, որոնք հենց ինքը երգիչը տարիներ շարունակ նկարահանել է ընտանեկան արխիվի համար: Ֆիլմի առաջին հանդիսատեսը փակ ցուցադրության ժամանակ երգչի հարազատներն ու մտերիմներն էին: Ազնավուրի նկարահանած կադրերն ուղեկցվում են նրա կատարումներով, գրում է ՏԱՍՍ-ը: «1948-ին ֆրանսիական շանսոնի թագուհի էդիթ Պիաֆն առաջին տեսախցիկն է նվիրել Ազնավուրին, որի հետ վերջինս այլևս չբաժանվեց: 80-ականների սկզբին, երբ նկարահանված նյութն արդեն տասնյակ ժամերի էր հասնում, եզակի մի կինոօրագիր ստեղծվեց»,-պատմում է ֆիլմի ռեժիսոր և Ազնավուրի մտերիմ ընկեր Մարկ դի Դոմենիկոն: Երգչի կյանքի իրադարձությունները ներկայացված են ֆիլմում այնպես, ինչպես Ազնավուրն է տեսել: Դա կինովեպ է իր համար թանկ երկրների ու քաղաքների, մերձավոր ընկերների, սեփական ուրախությունների և տխրության մասին, սիրո պատմության մասին: Մահից որոշ ժամանակ առաջ Ազնավուրը սկսել էր վերանայել արխիվի նյութերը: Սակայն գրեթե 1,5 ժամ տևողության ֆիլմի վրա աշխատանքը Մարկ դի Դոմենիկոն ստիպված էր արդեն միայնակ ավարտել: Ֆիլմում ներկայացված են նաև Ազնավուրի մտորումները՝ վերցված նրա նամակներից ու գրքերից: Ֆիլմն էկրան կբարձրանա Ֆրանսիայում հոկտեմբերի 2-ին: «Այս տարին շատ ծանր էր մեր ընտանիքի համար, բոլոր նրանց, ովքեր սիրում էին Ազնավուրին: Հիմա մենք մի քանի մեծ նախագիծ ենք սկսել, որոնք ուղղված են նրա ժառանգության պահպանմանը: «Շառլի հայացքը» ֆիլմն առաջինն է այդ շարքում»,-ասել է Շառլ Ազնավուրի հումանիտար հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստինա Ազնավուր-Սարգսյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |