Պեկինում բացվել է աշխարհի ամենամեծ օդանավակայանը

Պեկինում բացվել է աշխարհի ամենամեծ օդանավակայանը

PanARMENIAN.Net - Պեկինում պաշտոնապես բացվել է աշխարհի ամենամեծ «Դասին» օդանավակայանը: Սկզբում ենթադրվում էր, որ օդանավակայանը շահագործման կհանձնվի սեպտեմբերի 30-ին, սակայն դա հաջողվեց ավելի շուտ անել, գրում է «Վեդոմոստին» China daily-ի վրա հղումով:

«Դասին» օդանավակայանի շինարարությունը սկսվել էր 5 տարի առաջ: Այն գտնվում է Պեկինի հարավում, քաղաքի կենտրոնից 46 կմ հեռավորության վրա:

Օդանավակայանն ունի 4 թռիչքուղի և տարեկան կկարողանա ընդունել մինչև 620 000 չվերթ: Նախագծով նախատեսվում է մինչև 2025 թվականն օդանավակայանի թողունակությունը հասցնել 72 մլն մարդու: Տարեկան օդանավակայանի միջոցով մինչև 2 մլն տ բեռնափոխադրում կիրականացվի:

«Դասինն» աշխարհի ամենամեծ առանձին շինությունն է առանց կառուցվածքային կարերի: Տանիքը աշխարհի ամենամեծ պողպատե տանիքն է: Իր մակերեսով օդանավակայանը 25 ֆուտբոլային դաշտի մեծություն ունի: Տանիքի դիզայնի մշակմամբ զբավել է ճարտարապետ և դիզայներ Զահա Հադիդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---