Գլխավոր դատախազ. Հարությունյանը պիտի հրավիրվեր դատարան ցուցմունք տալու

Գլխավոր դատախազ. Հարությունյանը պիտի հրավիրվեր դատարան ցուցմունք տալու

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան և մարտի 1-ի գործով ունեցած կարգավիճակի մասին լրագրողների հարցերին, նշել է, որ նախկին ոստիկանապետի՝ մարտի 1-ի գործով ցուցմունքը գործի հրապարակային նյութ է, մինչդեռ Հարությունյանը պիտի հրավիրվեր դատարան ցուցմունք տալու:

«Հարցեր էին հնչելու՝ դատախազների, պաշտպանների կողմից, որի հնարավորությունն այլևս չկա», - լրագրողների հետ զրույցում ասել է դատախազը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մեկնաբանելով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վրա իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից ճնշումներ գործադրելու մասին շրջանառվող լուրերը, նշել է, որ «ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելուց հասկացել է՝ ինչ պատվերների իրացման մասին է խոսքը»:

Դավթյանը նշել է, որ իրեն ճանաչողներց յուրանքչյուրը վստահ է, որ իր միջամտությունն այդ գործին անհնար է՝ ընդգծելով նաև, որ մարտի 1-ի գործով վկաների պաշտպանության ապահովվումը ՀՀ-ում կարևոր խնդիր է:

Դիտարկմանը, թե մարտի 1-ի գործով մյուս վկաների անվտանգությունն ապահովելու համար ի՞նչ քայլեր են արվում, Դավթյանն արձագանքել է. «Այն քայլերը, որոնք արվել են ու արվում են, ըստ էության, գաղտնիության ռեժիմով իրականացվող քայլեր են, օպերատիվ հետախուզական միջոցառումներ են, որոնք մեր օպերատիվ մարմինները պարտավոր են իրականացնել»:

2019 թվականի սեպտեմբերի 23-ին Բջնիի առանձնատներից մեկում հայտնաբերվել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին, ով 2008թ.-ի մարտի 1-ին ՀՀ ոստիկանապետն էր և մարտի 1-ի գործով անցնում էր որպես վկա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---