Փաշինյան. Ինչպես տեխնոլոգիաներից պետք չի վախենալ, այնպես էլ հանքարդյունաբերությունից25 սեպտեմբերի 2019 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հանքարդյունաբերության դեմոնիզացիան ճիշտ չէ: Այս մասին Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ամուլսարին վերաբերող հարցին: «Երեկ Սիլիկոնային հովտում էլի հարց հնչեց՝ ԱՄՆ-ում Սիլիկոնային հովիտ կա, իսկ Հայաստանում դրա փոխարեն հանք եք ուզում բացել: Փաստն այն է, որ այսօրվա ԱՄՆ-ն ընդհանրապես, ստեղծվել է հանքարդյունաբերության վրա, երբ մարդիկ Եվրոպայից սկսել են տեղափոխվել ԱՄՆ եկել են ոսկու, քարածուխի, պողպատի, նավթի, գազի հետևից: Նկատի ունեմ՝ ինչպես տեխնոլոգիաներից պետք չի վախենալ, այնպես էլ հանքարդյունաբերությունից»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ հանքի շահագործումը կարգելվի, եթե պարզվի, որ այն էական վնաս է հասցնում մարդկանց և բնությանը, սակայն այս պահին ՀՀ կառավարությունը Ամուլսարի շահագործումն արգելելու որևէ հիմք չունի: Փաշինայնի խոսքով՝ պետք է կարողանալ ժամանակակից աշխարհում ապահովել հանքերի շահագործման այնպիսի տարբերակ, որը մարդկանց կյանքին և առողջությանը էական և տեսանելի վնաս չի հասցնի: «Ինչո՞ւ եմ ասում էական, որովհետև եթե այդ տրամաբանությամբ գանք՝ ավտոմեքենաներն էլ պետք է արգելենք, վնասակար գազ են արտանետում, գործարաններն էլ են վնասակար գազ արտանետում: Քաղաքակրթության ոչ մի դրսևորում չկա, որ բնապահպանական առումով ռիսկ չի առաջացրել և վնաս չի բերել»,- նշել է վարչապետը: Հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ Ամուլսարից հետո պետք է գնալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի հետևից՝ ոչ թե փակելու, այլ ըստ շահագործելու ստանդարտների հստակեցման: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը նշել է, որ ռեսուրսները պետք է մաքսիմալ օգատգործել մեր երկրի զարգացման համար և ֆոբիաներ չպետք է ունենալ՝ թե, օրինակ՝ հեռախոսով չխոսենք, որ ականջներս չցավի: ԱՄՆ-ում վարչապետ Փաշինյանի այցելության ժամանակ ամերիկահայերը բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն Ամուլսարի հանքի։ Ակցիայի մասնակիցները պնդել են, որ հնարավոր չէ հանքի շահագործումը չվնասի Ջերմուկին և բնակիչներին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |