Ներքաշելով Անկարային Հարավային Կովկաս` Մոսկվան փորձում է նվազեցնել ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Անկարան նկատելիորեն ակտիվացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում, սակայն որպեսզի այդ քաղաքականությունն արդյունավետ լինի, այն պետք է ինքնաբավ լինի: Այդ մասին գրում է ղարաբաղցի քաղաքագետ Դավիդ Բաբայանը «Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին քաղաքական փոփոխությունների գլոբալ, տարածաշրջանային եւ լոկալ մակարդակները» հոդվածում: Նրա կարծիքով, ինքնաբավությունը ինքնուրույնության դրսեւորումներից մեկն է: «Ինքնաբավությունը պետք է լինի ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներքաղաքական ոլորտներում: Այդ երկու ոլորտների միջեւ, ընդ որում, պետք է համապատասխանություն եւ հավասարակշռություն լինի: Իքնաբավության բաղադրիչներից մեկը որոշակի արժեքային համակարգի առաջարկումն է, որը կտարբերվի այլ ինքնաբավ խաղացողների առաջարկած համակարգերից: Հասկանալի է, որ Թուրքիայի համար այս տեսակետից առավել հեռանկարային է Ադրբեջանը: Կարելի է ասել, որ արժեքների նման համակարգ արդեն իսկ առաջարկվել է Ադրբեջանին դեռեւս 1990-ականների սկզբին եւ այն արտահայտվում է հետեւյալ բանաձեւի մեջ` «երկու պետություն` մեկ ազգ»: Այդպիսով, տվյալ արժեքային համակարգի հիմքում թուրքիզմն է կամ թուրքական համերաշխությունը»,-ընդգծել է Բաբայանը:



Նա ուրվագծում է բազմաքայլ աշխարհագրական պարտիայի ուրվագիծը: Բանը նրանում է, որ ըստ ղարաբաղցի քաղաքագետի, ներքաշելով Անկարային Հարավային Կովկաս` Մոսկվան փորձում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը գլոբալ մակարդակից տեղափոխել տարածաշրջանային մակարդակի վրա եւ այդպիսով նվազեցնել, իսկ լավագույն դեպքում նվազագույնի հասցնել Վաշինգտոնի ներգրավվածությունը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության մեջ իսկ հետո` նաեւ ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում: «Հասկանալի է, որ եթե տարածաշրջանի խնդիրները քննարկվեն տարածաշրջանային տերությունների կողմից, այս տարածաշրջանից դուրս գտնվող տերություններին չափազանց դժվար կլինի ընդգրկվել այդ ձեւաչափում: Եթե Մոսկվային հաջողվի հասնել դրան, ապա աշխարհաքաղաքական մրացակցության մեջ նա կարող է հաղթող դուրս գալ: Հետաքրքիր է, սակայն Անկարայի ներգրավումը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության մեջ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ինչպես բուն Թուրքիայում, այնպեսլ էլ ողջ Մերձավոր Արեւելքում: Եթե թուրքիզմը դառնա Թուրքիայի արտաքին քաղաքականության ինքնաբավության հիքմը, ապա դա անմիջականորեն կանդրադառնա այդ երկրի բազմամիլիոն քրդական բնակչության վրա, որոնց բնակեցման արեալն, ի դեպ, հարում է Անդրկովկասին: Թուրքիզմը լուրջ մտահոգություն կառաջացնի քրդերի մոտ եւ մեծ ազդեցություն կունենա նրանց գործողությունների եւ քաղաքականության վրա: Թուրքիզմը լուրջ մտավախություններ կառաջացնի նաեւ Իրանում իր բազմամիլիոն թուրքական բնկաչության հետ, որը անմիջապես սահմանակից է ինչպես Թուրքիային, այնպես էլ` Անդրկովկասին: Թուրքական ինքնաբավության դրեյֆը դեպի թուրքիզմ չի բխում նաեւ Եվրոպայի շահերից: Փորձարարությունը թուրքիզմի ու աշխարհիկ իսլամի հետ թույլատրելի է միայն որոշ առումով: Չի կարելի մտածել, թե նրանք միշտ վերահսկելի կլինեն, չէ որ եթե այդ գործընթացը լրջորեն բարձիթողի արվի, ապա այն կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ, հաշվի առնելով զարգացման հնարավոր սցենարները, կարող է ընդհանրապես անվերահսկելի դառնալ: Եվրոպայի համար, որի ինքնաբավության հիմքում աշխարհիկ եվրակոսմոպոլիտիզմն է, իրավիճակի զարգացումն այս սցենարով բոլորովին ցանկալի չէ»,-նշել է Դավիդ Բաբայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---