Մարտիրոսյանը ծանրամարտի ԱԱ չեմպիոն է դարձել և ռեկորդ սահմանել

Մարտիրոսյանը ծանրամարտի ԱԱ չեմպիոն է դարձել և ռեկորդ սահմանել

PanARMENIAN.Net - Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 2018-ի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որը ՀՀ-ն էր ներկայացնում Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում, համաշխարհային ռեկորդ է սահմանել և դարձել է աշխարհի չեմպիոն:

Մարտիրոսյանը (109 կգ) առաջին տեղն է գրավել պոկում վարժությունում՝ բարձրացնելով 199 կգ:

2017-ին և 2019-ին Մարտիրոսյանը նաև Եվրոպայի չեմպիոն է դարձել, 2016-ին՝ Եվրոպայի բրոնզե չեմպիոն: Բաթումիում 2019-ի Եվրոպայի առաջնությունում Մարտիրոսյանը հաղթանակ է տարել և դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Ծանրաձողի քաշը կազմել է 427 կգ:

2019թ. Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը 5-րդ տեղն է գրավել Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---