Հայաստանը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Այս մասին Տիրանայում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայաստանն աշխատում է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ աշխատանքն ընթացքի մեջ է»,-ասել է Նալբանդյանը, հաղորդում է Anatolian Agency-ին: ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է ՄԱԿ-ի ԳՎ 63-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին եւ հավելել է, որ Համագործակցության կովկասյան պլատֆորմը կարող է հիմք ծառայել երկու երկրների երկխոսության համար: «Պլատֆորմը կարող է նպաստել տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը»,-ասել է ՀՀ ԱԳ ղեկավարը:



Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը նշել է, որ նոր գործընթացներն, ուղղված խնդիրների լուծմանը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, զգալի ջանքեր են տարածաշրջանի կայունացման համար: «Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գլխավոր ձեռքբերումը կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատումը»,-ասել է Բաբաջանը:



Արտգործնախարարները հանդիպել են Տիրանայում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 19-րդ գագաթնաժողովում:



Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ. ի վեր Անկարայի նախաձեռնությամբ ղարաբաղյան հակամարտության պատճառով: Երկու երկրների միջեւ հարաբերություննեի ջերմացումը սկսվեց այն բանից, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին Երեւան` դիտելու ֆուտբոլային խաղը Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջեւ, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 6-ին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---