Ցեղասպանության կանխման վերաբերյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը կարեւոր է ողջ աշխարհի, բայց, առաջին հերթին` հայ ժողովրդի համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Նյու-Դելիում Lions Clubs International եւ Unity International Foundation կազմակերպությունների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի օրվա առթիվ կազմակերպվել էր միջազգային սեմինար «Ժամանակակից ՄԱԿ-ը եւ միջազգային ահաբեկչության խնդիրը» խորագրով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հիմնական ելույթով հանդես եկավ Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը եւ ներկայացրեց ՄԱԿ-ի գործունեության հիմնական նպատակները եւ մարդկությանը մտահոգող մարտահրավերները: Նա նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի տարբեր կառույցների աշխատանքներին ու հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով: Դեսպանն ընդգծեց այս տարի Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի 60-ամյակի նշման կարեւորությունն ամբողջ աշխարհի եւ հատկապես հայ ժողովրդի համար, որը վերապրել է այն 20-րդ դարի սկզբին:



Դեսպան Քոչարյանն անդրադարձավ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների պատմությանը եւ ներկային, ինչպես նաեւ ընդգծեց, որ ՄԱԿ-ի շրջանակներում Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ իրականացվում է սերտ համագործակցություն: Խոսելով միջազգային ահաբեկչության խնդրի մասին` ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը միշտ դատապարտել է ահաբեկչության ցանկացած դրսեւորում եւ իր համերաշխությունը հայտնել միջազգային հանրությանն ու բարեկամ հնդիկ ժողովրդին այդ արատավոր եր-ույթի դեմ պայքարում:



Եզրափակելով ելույթը` դեսպանը հույս հայտնեց, որ ՄԱԿ-ը կշարունակի մնալ առանցքային եւ արդյունավետ կազմակերպություն` համամարդկային արժեքները պահպանելու եւ անդամ երկրների շահերից բխող համընդհանուր նշանակություն ունեցող հարցերի լուծումը գտնելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---