Պարոնյան և Հալաբյան փողոցներում հոկտեմբերի 1-ին տրանսպորտային միջոց կայանելն արգելված է

Պարոնյան և Հալաբյան փողոցներում հոկտեմբերի 1-ին տրանսպորտային միջոց կայանելն արգելված է

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին ժամը 8։00-ից մինչև 20։00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Պարոնյան փողոցում և Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկից մինչև Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկ։

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից:

Կայանումների արգելքի պատճառը խցանումներից խուսափելն է. հոկտեմբերի 1-ին Երևանում ընթանում է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---