Վրացի լրագրողը ճեղքել է անվտանգության աշխատողների «պատն» ու հարց ուղղել Պուտինին 1 հոկտեմբերի 2019 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ժամանակ նրան հարց տալու հնարավորություն է ունեցել միայն վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողը: Վերջինս ճեղքել է անվտանգության աշխատողների «պատն» ու ՌԴ նախագահից հետաքրքրվել՝ «ե՞րբ է Ռուսաստանը կատարելու պարտականությունն ու դուրս գալու օկուպացված տարածքներից», հայտնում է Aysor.am-ը: «Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտականությունները», - արձագանքել է Վլադիմիր Պուտինը: Լրագրողը կոնկրետացրել է հարցը՝ «ե՞րբ», ՌԴ նախագահի պատասխանը, սակայն, լսելի չի եղել: 2008-ի օգոստոսին Վրաստանի և ՌԴ միջև 5-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Օսիան անջատվեց Վրաստանից, հռչակվեց անկախ հանրապետություն, որը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: Պատերազմի արդյունքում զոհվեց մոտ 850 մարդ, ըստ ՄԱԿ տվյալների, մոտ 120.000 մարդ ստիպված եղավ հեռանալ տնից: Մոտ 30.000 վրացի մինչ օրս չի կարողանում վերադառնալ Հարավային Օսիա: Պատերազմը կասեցվեց ԵՄ և անձամբ Նիկոլյա Սարկոզիի միջնորդությամբ: 2008թ. օգոստոսի ռազմական գործողություններից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: 2008թ. սեպտեմբերի 2-ին վրացական կողմը որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական կապերը խզելու մասին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Ոստիկանները փակել են Կիրանցի ճանապարհը․ Բագրատ Սրբազանին նույնպես թույլ չեն տալիս մտնել գյուղ Սրբազանն, անդրադառնալով վարչապետի հարցազրույցին, ասել է, թե վերջինս «ծայրից ծայր սուտ է ասում» ՆԳՆ-ն հերքում է լուրերը, թե Տավուշից բերման ենթարկվածներին ծեծել են Նշվում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը Բագրատ Սրբազան. Հայաստանի կառավարությունն ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները նրան թույլ չեն տալիս մտնել Կիրանց |