Մահացել է «Միմինո» ու «Կին-ձա-ձա» ֆիլմերի երաժշտության հեղինակ կոմպոզիտոր Գիա Կանչելին

Մահացել է «Միմինո» ու «Կին-ձա-ձա» ֆիլմերի երաժշտության հեղինակ կոմպոզիտոր Գիա Կանչելին

PanARMENIAN.Net - Երկարատև հիվանդությունից հետո մահացել է վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելին: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին:

Կանչելին 84 տարեկան էր, բուժում էր ստանում թբիլիսյան հիվանդանոցներից մեկում:

Կոմպոզիտորը հայտնի է դարձել ոչ միայն օպերաներով և սիմֆոնիկ գործերով, այլ նաև կինոյի և թատերական ներկայացումների համար գրած երաժշտական ստեղծագործություններով, որոնց թվին են պատկանում «Միմինո», «Կին-ձա-ձա», «Մի՛ վշտանա» հայտնի աշխատանքները:

Գիյա Կանչելին ծնվել է 1935 թվականին Թբիլիսիում, սովորել է տեղի կոնսերվատորիայում: 1967-ից 1986 թվականների ընթացքում գրել է 7 սիմֆոնիա: 1976-ին ստացել է ԽՍՀՄ պետական պարգև, եղել է Սովետական միության ժողովրդական արտիստ, Վրաստանի պետական մրցանակի դափնեկիր: 1991-ից Կանչելին ապրում էր Գերմանիայում և Հոլանդիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---